25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շոգեխաշած կաղամբ. Պահքի կերակուրներից

Henaran.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ կերակուրներ կարելի է պատրաստել Մեծ Պահքի շրջանում: Այսօր ներկայացնում ենք շոգեխաշած կաղամբի բաղադրատոմսը:

4-5 միջին չափսի սոխ
1 միջին չափսի կաղամբ
1-2 ճ/գ տոմատ
2-3 թ/բ ջուր
Ձիթայուղ
Աղ, կարմիր և սև պղպեղ

Նախ անհրաժեշտ է սոխն ու կաղամբը կլոր-կլոր կտրատել : Այնուհետև թավան կրակի վրա տաքացնել, ձիթայուղ ավելացնել: Սոխը լցնել թավայի մեջ, սպասել մինչև կարմրի, հետո համեմել կարմիր և սև պղպեղով: Ավելացնել կտրատած կաղամբը, խառնել: 1-2 ճաշի գդալ տոմատը բացել 2-3 թեյի բաժակ ջրով, խառնել թավայի զանգվածի հետ, աղ ավելացնել և թողնել կրակին՝ մինչև կաղամբի շոգեխաշվելը:

Մատուցել բարձր տրամադրությամբ, ճաշակելուց առաջ աղոթել, ուտել չափավոր, քանի որ նույնիսկ բուսական
կերակուրը չի կարող համապատասխանել Պահքի խորհրդին, եթե այն ուտենք չափից շատ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ