08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աճպարարություն է. Սեֆիլյանի գործով Ներսեսը կեղծ մեղադրա՞նքի զոհ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալներ Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։

 Ավարտելով Սեֆիլյանի մասով ճառը, Պապիկյանը ներկայացրեց Ներսես Պողոսյանի վերաբերյալ պաշտպանական ճառը։ Պաշտպանը անհիմն է համարում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները:

Պապիկյանն ընթերցեց մեղադրանքում տեղ գտած տեքստից մի հատված, ապա հարցրեց դատավորին` բան հասկացա՞ք. «Մենք էլ չենք հասկանում, թե սա ինչ է, ի՞նչ կապ ունի գործի կամ Ներսես Պողոսյանի հետ: Մարդիկ իրավաբանության փոխարեն զբաղված են աճպարարությամբ»:

Հիշեցնենք, որ մեղադրողը Ներսես Պողոսյանի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ