22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սնկի նման աճող կայքերը փակվում են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ համապետական ընտրությունների նախաշեմին, ինչպես նաեւ դրանից հետո սնկի նման աճող ինտերնետային լրատվամիջոցների դաշտում վերջին շրջանում “վերադասավորություններ” են տեղի ունենում։

“Դեռ տարեմուտին իշխանական շրջանակներում խոսակցություն կար, որ լրատվական այդ դաշտը հստակեցման կարիք ունի, այլապես հնարավոր չի լինի խուսափել քաոտիկ վիճակից, նախ, որ ամեն քաղաքացու այլեւս ընկնում է “ութուկես” լրատվամիջոց, եւ ապա՝ այդ լրատվամիջոցները հետզհետե դառնում են անվերահսկելի ոչ թե ցենզուրայի, այլ այլոց անձնական կյանք, “անկողին” մտնելու, հայհոյելու, վենդետաներ իրականացնելու տեսանկյունից։

Նախորդ օրը լուր ստացվեց, թե փակվել է “Նռնակ” էլեկտրոնային կայքը, որը, որոշ տեղեկություններով, “նայում” էր ոչ անհայտ Դոգը՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը։ Վերջինս նաեւ աշխատանքից է ազատվել։ Փակման շեմին է նաև Երեւաննյուզը, որը կապվում է Նուշիկյանների անվան հետ, փակվել է mardik.am-ը՝ ոչ անհայտ Գուրգեն Արսենյանին պատկանող։ Ի դեպ, մերձԲՀԿ-ական լրատվամիջոցների կյանքում նույնպես շատ բան է փոխվել, վերջիններս, ճիշտ է, չեն փակվել ու չեն փակվելու, սակայն “վերապրոֆիլավորման” եւ որակական այլ փոփոխությունների գործընթացի մեջ են”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ