11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նա բիզնեսմեն է, ինչ տերտեր` դատապարտյալը մեղադրում է. Չորրորդ իշխանություն

Չորրորդ իշխանություն թերթը գրում է.

“Ես կարող եմ Ձեզ ուղարկել Պարգև սրբազանի բիզնեսների վերաբերյալ փաստեր, նա բիզնեսմեն է, ինչ տերտեր։ Որպեսզի իմ 70 հազար դոլար պարտքը հետ չտար, նա իմ գլխին սարքեց։ “Գինդ” տպարանի սեփականատերը՝ Կարեն Ավետյանը, մժեղ է, որ կարողանար ինչ-որ բան սարքեր իմ գլխին։ Նա ոչ մի բան է։ Ես ապացույց ունեմ, որ Պարգև սրբազանն է զանգել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Հենց Աղվան Հովսեփյանն է խառնվել էս գործին, թե չէ էս գործն էսպես չէր լինի։ Ավտոմատ երևում է ամեն ինչ։ Իմ ճակատագրի խեղման, իմ չորս տարիների անազատության, իմ փողերի “քցման”  մեղավորը Պարգև սրբազանն է, ով տերտերի վեղարի տակ թաքնվել է ու ինչ ասես անում է։ Բիզնեսով է զբաղվում։ Ինքը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից”,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել կալանավայրից կապ հաստատած Հարություն Դրիգոն:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում;

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ