29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարո՞ղ է հաջողել «Ելքն» Ազատության հրապարակում

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը սխալ է համարում ասել, թե հասարակությունը սպառել է ինքն իրեն: Նրա խոսքով՝ ամենևին էլ այդպես չէ, հասարակությունը հոգնել է, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող ոտքի ելնել՝ պայքարելու նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: 

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը դեմ է սրան, թեկուզև նկատենք, որ ՀՀԿ-ն դեռևս պաշտոնապես հայտարարություն չի արել, որ հենց նախագահն է լինելու ապրիլից հետո ընտրվող վարչապետի իրենց թեկնածուն: Սակայն եթե այդպես լինի, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հնարավոր է՝ գործուղվի Ազատության հրապարակ:

Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ դժվար թե ընդդիմությունն այս հարցի շուրջ միավորվի, սա դարձնի միասնական օրակարգ, բայց պայքարը չի էլ բացառում: «Ընդդիմությունից էլ կախված՝ այդ ջանքներն արդյունք կտան, թե ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դրան կվերաբերի հասարակությունը։ Շատ կարևոր է նաև, թե ով կլինի պայքարի լիդերը:

Այստեղ կարևորը հասարակությունն է, եթե հասարակությունն իսկապես դեմ լինի այս որոշմանը, ապա ընդդիմադիրներն էլ կարող են միավորվել, նրանք կտեսնեն, որ հասարակություն կա, որ պատրաստ է բողոքի ալիքի»,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ