5 անձինք, ովքեր նպաստել են Մխիթարյանի կարիերայի առաջըթացին

Ռուսական Chempionat.com կայքը այսօր անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այսօր նշում է իր ծննդյան 25-ամյակը: Կայքի լրագրողը՝ հայազգի Նիկոլայ Պետրոսյանը, Մխիթարյանին համարում է ՛՛աշխարհի մարդ՛՛: Դրա պատճառն այն է, որ Մխիթարյանը ծնվել է Հայաստանում, մանկությունն անցկացրել Ֆրանսիայում, ֆուտբոլային կրթությունը ստացել է Բրազիլիայում, բացի Հայաստանի առաջնությունից արդեն հասցրել է խաղալ Ուկրաինայում եւ Գերմանիայում:
Կայքը առանձնացրել է 5 անձի, ովքեր մեծ ազդեցություն են թողել Մխիթարյանի կարիերայի առաջընթացի վրա: Ըստ կայքի` այդ անձինք են Համլետ Մխիթարյանը, ումից ժառանգել է ֆուտբոլային ունակությունները, Զինեդին Զիդանը, ով եղել է Մխիթարյանի կուռքը, Ռուբեն Հայրապետյանը, ով ընդհանրապես հոգ է տանում պատանի ֆուտբոլիստների մասին, Արմեն Գյուլբուդաղյանցը, ով հրաշալի աշխատանք է կատարում պատանի ֆուտբոլիստների հետ եւ Մինո Ռայոլան, ով հանդիսանում է Մխիթարյանի գործակալը եւ կազմակերպել է հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերը ՛՛շախտյորից՛՛ ՛՛Բորուսիա՛՛: