14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Պետության գլխի հիմնական գործառույթը Սահմանադրության դրույթներին հետևելն է» /տեսանյութ/

 

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ կիսանախագահական ինստիտուտից մենք անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ նախագահը դարձել է միայն պետության գլուխ: 

Բանախոսը նշեց՝ եթե նախկինում հանրապետության նախագահը առավել մոտ էր կանգնած գործադիր իշխանությանը, ապա այժմ՝ խորհրդարանական կառավարման պարագայում, նախագահն իրականացնում է բացառապես պետության գլխի լիազորությունները: «Պետության գլխի հիմնական գործառույթը սահմանադրության պահպանմանը հետևելն է, որն ամենաբարդ ու պատասխանատու գործառույթներից մեկն է», – ասաց բանախոսը: 

«Վերջերս թեժ քննարկումներ առաջացան հանրապետության նախագահի ընտրության կարգի վերաբերյալ: Փաստաբանները Սահմանադրության անցումային դրույթներն ուսումնասիրելիս բավականին մեծ քննարկումներ և աղմուկ բարձրացրեցին, թե արդյոք նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից, թե հին Սահմանադրության կարգավորումներով՝ բնակչության կողմից»,- նշեց Այվազյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ