26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ հարցը վերաբերում է Սերժ Սարգսյանին. Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծանոթացել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ նա ասում է, որ վարչապետ չի դառնալու:

«Կարծում եմ՝ այստեղ ունենք եթե-ների շարք, եթե ես ընտրվեմ հանրապետության նախագահ, եթե դրանից հետո ԱԺ-ում իշխող կուսակցությունը որոշի առաջադրել Սերժ Սարգսյանին, և երբ այդ օրը գա այստեղ, և եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, ճիշտ կլինի, այդ հարցն ուղղեք իրեն, ոչ թե ինձ:

 Ես չեմ կարող մեկնաբանել այս պահին քաղաքական մյուս գործիչների հայտարարությունները՝ պաշտոնական են, թե անպաշտոն: Եթե այս ճանապարհով գնանք, կան հարգված երկրների ժողովրդավար առաջնորդներ, որ հայտարարություններ են անում ամեն օր, սոցիալական ցանցերում են գրում, և որքան է դրանց պետական կամ քաղաքական արժեքը, թողնում եմ ձեզ դատելու: Այդ հարցը վերաբերում է ոչ թե ինձ, այլ ՀՀ այսօրվա նախագահին»,-պատասխանեց Արմեն Սարգսյանը:

Փաշինյանը նաև հարցրեց, թե ըստ նախագահի թեկնածուի՝ կան քաղբանտարկյալներ Հայաստանում, թե ոչ: Արմեն Սարգսյանն ասաց, որ խնդրել է տրամադրել փաստաթղթեր դրա վերաբերյալ, կարծիքները տարբեր են, եվրոպական ինստիտուներից փաստաթղթեր չեն տրամադրել, որ այս անձը քաղբանտարկյալ է: «Երբ ներկայացնեն, ես իմ անձնական կարծիքը կունենամ և եթե ընտրվեմ, իմ վերաբերմունքը ցույց կտամ, մեր երկրում քաղբանտրկյալ չպիտի լինի»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ