«Մարտի մեկի հետ կապված՝ առաջնային պատասխանատվությունն ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա» /տեսանյութ/
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Մարտի մեկի հետ կապված՝ առաջնային պատասխանատվությունն ընկած է Ռոբերտ Քոչարյանի վրա:
«Այդ օրվա իշխանության գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, քանի որ նա է հրամանագիր ստորագրել և նրա հրամանով է բանակը թողել սահմանը եւ եկել ճնշումներ իրականացնելու», – ասաց Զուրաբյանը:
Զուրաբյանը կարեւորեց այն փասռտը, որ մարտի 1-ին երթ է կազմակերպվելու:
«Եթե ժողովուրդ քիչ հավաքվի, ու դա տեսնի իշխանությունը, այդ ժամանակ իշխանությունն ինքն իր համար կորոշի, որ ժողովուրդը մարսել է Մարտի 1-ը»:
Զուրաբյանը տեղեկացրեց՝ վաղը՝ մարտի 1-ի զոհերի ծնողների հետ իրենք գնալու են գերեզման: Ժամը 4-ին պատարագ է նախատեսված, իսկ երեկոյան ժամը վեցին կմեկնարկի երթը: