«Լենա Նազարյանն անձամբ հաշվել է բոլոր քվեաթերթիկները, ոչ մեկը ոչինչ չի կեղծել»
«Լենա Նազարյանն անձամբ հաշվել է բոլոր քվեաթերթիկները, ոչ մեկը ոչինչ չի կեղծել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով ԲԴԽ թեկնածուների ընտրության ժամանակ առաջացած բողոքներին։
«Լենա Նազարյանը հաշվառման ընթացքում որևէ առարկություն չի հայտնել և արձանագրությունն անձամբ ստորագրել է», – նշեց Մելիքյանը։ Նա նաև հավելեց, որ վերահաշվարկ կատարելու ոչ մի խնդիր չի տեսնում։ «Որպես հանձնաժողովի նախագահ՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր անդամները մասնակցել են հաշվառման գործընթացին, բոլորը ստորագրել են արձանագրությունը», – հավելեց նա։
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԲԴԽ- ի ընտրության ժամանակ կեղծիք է եղել: