26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺն հայտարարություն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ»

Ազգային ժողովն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ-ի կողմից հայտարություն ընդունելու նախագիծը, որը հեղինակել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հայտարարության նախագծին միացել են բոլոր ԱԺ խմբակցությունները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից ընթեցեց հայտարարության տեքստը:
Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրավորված ու կազմակերպված Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետևողական քաղաքականության ևս մեկ դրսևորում էր, որը սկիզբ է առել 1918թ.-ին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 և Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, շարունակվել է խորհրդային ժամանակաշրջանում բռնությունների միջոցով Նախիջևանի և այլ շրջանների բնակչության հայաթափմամբ և Արցախի հայության նկատմամբ բռնաճնշումներով, նոր թափ է ստացել, մասնավորապես, 1988-1991 թվականներին Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում (Կիրովաբադում) հայերի նկատմամբ իրականացված ջարդերով, 1991թ.-ից սկսած Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որում ներգրավված էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ առնչություն ունեցող հազարավոր վարձկաններ, 1991թ. իրականացված «Օղակ» ռազմական գործողության միջոցով 22 հայկական գյուղերի էթնիկ զտմամբ ու բռնագաղթով, 1992թ. Արցախի Մարաղա գյուղում ապրող տարեց մարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով, 1992թ. հայաբնակ Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի հատվածի բռնազավթմամբ ու հայաթափմամբ, Աղդամի մոտակայքում` ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Խոջալու ավանի բնակիչների սպանությամբ` Ադրբեջանում ներքաղաքական պայքարում դա օգտագործելու և հայերին վերագրելու նպատակով, հայ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ իրականացրած անձանց հերոսացմամբ, հակահայկական ատելության ու անհանդուրժողականության սերմանմամբ, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ, պատմության կեղծարարությամբ, 1994-1995թթ. կնքված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումներով և դիվերսիոն ներթափանցումներով, խաղաղ բնակչության ու զինվորականների սպանություններով, քաղաքացիական հաստատությունների դեմ թիրախավորված ռմբակոծումներով, 2016թ.-ի ապրիլին Արցախի դեմ նոր լայնածավալ ագրեսիայի սանձազերծումով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով` երեխաների, կանանց ու տարեցների սպանություններով, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգմամբ, գերության մեջ հայտնված հայ զինվորների` ահաբեկչական խմբավորումներին բնորոշ ոճով գլխատումներով:
Փաստելով, որ էթնիկ զտման, հայաթափման և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո հայտնված արցախահայության` 1988թ. փետրվարին, միջազգային իրավունքի նորմերին և գործող օրենսդրության համաձայն, խաղաղ ցույցերի միջոցով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովուրդների իրահավասարության և ինքնորոշման իրավունքի կիրառման պահանջին ի պատախան Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած և ծայրահեղ հայատյացության պետական քարոզչությամբ ուղեկցվող հակահայկական բռնությունները, ջարդերն ու տեղահանումները, անհնարին էին դարձրել Ադրբեջանում հայերի գոյությունը:
Արձանագրելով, որ Ադրբեջանի իշխանությունները, հակադրվելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, խաթարում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցային գործընթացը` շարունակելով ապավինել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը
Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաև հայատյաց, ռասիստական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները:
Կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ