18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Գոնե միջնակարգ կրթություն ստացե՞լ եք

Նոր Նորք համայնք մտնելիս, երբ աչքդ ընկնում է թվային ցուցանակներին, որոնք սլաքներով տեղեկացնում են որեւէ փողոցի կամ այնտեղ գտնվող պետական գերատեսչության մասին, միանգամից ուզում ես իմանալ, թե այն մարդը, ով գրել է այդ կարճ տեքստը, գոնե միջնակարգ կրթություն ստացե՞լ է:

ՀՀ և ՊՆ (Հայաստանի Հանրապետություն, Պաշտպանության նախարարություն) հապավումները գրված են` Հ.Հ. Պ.Ն., իսկ Թոթովենցի փողոցի անգլերեն տառադարձը Totovenc՝ Totovents-ի փոխարեն: 

Հարգելի´ “իմաստուններ”, վատ օրինակը վարակիչ է. ձեր թերի հայերենով գրառումներ կատարեք ձեր facebook-յան էջերում, բայց ոչ մայրաքաղաքի ցուցանակների վրա, որովհետև այն կարդում են նաև դպրոցականները, որոնց համար դրանից հետո կարող է նվազել սովորելու անհրաժեշտությունը: Եթե կարելի է պետական կառույցում աշխատել անգրագետ լինելով, էլ ինչո՞ւ սովորել: 

Սոնա Խաչատրյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ