Նոր բացահայտումներ քրեական աշխարհում. Հայկական Ժամանակ
Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Թերթի տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլ նաեւ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը:
Հայտնի դարձավ, որ առաջիկայում Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվածներին նոր մեղադրանք կառաջադրվի Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով):
2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյան որոշ ժամանակ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաեւ Ձոհրաբ Ղումաշյանը: Այս գործով հարցաքննվել է նաեւ մեկ այլ քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը. ըստ մամուլում շրջանաովոդ տեղեկությունների՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: