16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ուզում են պայքարեն, խնդրեմ, 2022 թ-ին ընտրություններ են. Շարմազանովը՝ «Ելք»-ին

«Եթե նույնիսկ այդ օրակարգը, որը այսօր թվացյալ է, և վաղը նման փաստ լինի, ինքը կեղծ և անհիմն օրակարգ է»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով անդրադառնալով «Ելք» խմբակցության հայտարարությունը, թե իրենք ամեն ինչ անելու են, որ թույլ չտան, որ նախագահ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: 

 «Դա նույն բանն է, ինչպես ես՝ Էդուարդ Շարմազանովս, կամ դուք՝ լրագրողներդ, ընդդիմանաք, թե ինչու է «Ելք» խմբակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մի անձնավորություն, որը «Ելքի» ցուցակում կար, բայց պատգամավոր չի դարձել, որ մանդատ չունի: Կամ ինչու է այս կուսակցությունը իշխանություն կամ մյուս կուսակցությունն ընդդիմություն, ժողովուրդն է որոշում համապետական ընտրություններն ավարտված են:  Ինչի՞ դեմ են պայքարում»,-հավելեց նա:

Շարմազանովը նշեց, թե նախ ապագա կառավարությունում, ապագա վարչապետի, փոխվարչապետի հարց ՀՀԿ-ն դեռ չի էլ քննարկել: «Բացի այդ ՀՀ-ում համապետական ընտրությունները կատարվել են մեկ տարի առաջ՝ ապրիլին, հետևաբար ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, ՀՀ-ում ևս միայն ու միայն ժողովուրդն է իր ընտրությամբ որոշում՝ ով է իշխանություն, ով է ընդդիմություն, և խորհրդարանական համակարգում չկա ուղիղ մեկ հոգու կառավարում, չկա ուղիղ նախագահական ընտրություն: Ոչ թե ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, կամ Ելք դաշինքը, կամ ՀՅԴ-ն է որոշում, այլ ՀՀ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ընտրել են իշխանություն: Այդ իշխանության անունն է ՀՀԿ +ՀՅԴ կոալիցիա, ավելին՝ ՀՀԿ-ն ունի 58 մանդատ խորհրդարանում, հետևաբար բացարձակապես ՀՀԿ-ի իրավունքն է, որը տրված է ժողովրդի կողմից մեզ մինչև 22-ի թվի խորհրդարանական ընտրությունները՝ առաջարկել և որոշել, ով է լինելու վարչապետ, ով է լինելու փոխվարչապետ, ինչպիսի կառավարություն պետք է ունենանք՝ բնականաբար քննարկելով մեր դաշնակցական գործընկերների հետ»,-ասաց նա և հավելեց, թե անկախ վարչապետի անձից՝ ՀՀ իշխանությունը ձևավորված ,է և քաղաքական մեծամասնությունը չի փոխվելու:

«Իսկ քաղաքական մեծամասնության ղեկավարը եղել և մնում է Սերժ Սարգսյանը՝ անկախ վարչապետի անձից, պետք չի այդքան կենտրոնանալ վարչապետի վրա, կամ փոխվարչապետերի, իշխանությունը ձևավորվել է, ինչի՞ դեմ են պայքարում: Ուզում են պայքարեն, խնդրեմ 22թ-ին ընտրություններ են, թող գնան և դառնան կա՚մ ընդդիմություն կա՚մ իշխանություն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ