26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք շարունակելու ենք ապահովել անվտանգություն եւ առաջընթաց․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտատարությունների ժամին.

Հարգելի խորհրդարան

       Մեր երկիրը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը:

       Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ:

      Հարգելի գործընկերներ, չնայած որոշ գործիչների փորձի`մեր երկրում փոխանցել նախընտրական տրամադրություններ, հարկ եմ համարում նշել, որ  համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձևավորվել են թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը: Հետևաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչև 2022 թվականը ձևավորել են իշխանություն:

      Հարգելի խորհրդարան, քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը անվտանգության մարտահրավերներն են, որի մասին ելույթ ունեցավ նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտագության  համաժողովում:

Իր <<մյունխենյան թեզիսներում>> նախագահ Սարգսյանը նշեց.

  1. Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակից է,որի արդյունքում թե՛ ԵԱՏՄ անդամն ենք և թե՛ գործընկերային համաձայնագիր ենք կնքել Եվրոպական միության հետ:
  2. Թուրքիան և Ադրբեջանը հանդիսանում են մեր տարածաշրջանի անվտագության հիմնական սպառնալիքները:
  3. Ադրբեջանի ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ֆոնին: Այլ կերպ ասած`քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը հղի է լուրջ հետևանքներով
  4. Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած նախապայման անընդունելի է :
  5. Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, և որևէ սկզբունք չի կարող ավելի լինել, քան ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը:

 

    Այսպիսով, <<մյունխենյան թեզիսները>> վերահաստատեցին, որ Հայաստանը շարունակելու է իր ավանդը ներդնել տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում և միևնույն ժամանակ մեր երկիրը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի ամրապնդմանը` ապահովելով անվտանգություն և առաջընթաց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ