Լրագրողներին մոռացել էին…./վիդեո/
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ պաշտպանության նախարարության եւ “Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի աջակցությամբ շաբաթ օրը Արզնիի օդանավակայանում կազմակերպել էր ArmRobotics փառատոն-մրցույթը:
Երեք օր առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի մրցույթը լուսաբանող լրագրողները, առավոտյան ժամը 10–ին լինեն Թամանյանի արձանի դիմաց: Առավոտյան լրագրողները հավաքվել էին, բայց չգիտես ինչու մեքենա չկար: Անկեղծ ասած, գործընկերներս զարմացան, քանի որ Պաշտպանության նախարարությունը նման բան չէր արել:
Մոտ կես ժամ սպասելուց հետո, ամեն մեկը փորձեց իր “կանալներով” ճշտել, թե ինչու է ուշանում ավտոբուսը:
Այդպես էլ չպարզվեց բուն պատճառը, սակայն երկու ժամ անց եկած վարորդը տեղեկացրեց, որ իրեն ընդամենը 10 րոպե առաջ են ասել ու ինքը եկել է: Ստացվում է այնպես, որ միջոցառման կազմակերպիչները պարզապես մոռացել էին լրագրողներին:
Ի դեպ, ավելի անհամաբեր լրագրողները պարզապես չսպասեցին եւ հեռացան: