26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկական հարց Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին «մարտի մեկից»

«Ամեն ինչի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ: Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր «մարտի 1-2»-ի իրադարձություններին»,-այսօր այս թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «մարտի 1 դեպքերի» հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովի անդամներից կոնկրետ ինքն այդ մասին իմացել է հեռուստացույցից, և երբ իրեն առաջարկվել է լինել հանձնաժողովի ղեկավարի դերում, ստիպված էր եզրակացություն տալ մի բանի մասին, որին ինքն ականատես չի եղել: Հանրությունն էր լրիվ չէր վստահում իրենց, սակայն փրկություն գտան այն, որ ընդդիմադիրներին էլ ընդգրկեն հանձնաժողովում, որպեսզի եթե իրենք կաշկանդված են, ապա ընդդիմադիրների օգնությամբ, տրվող ինֆորմացիոյավ դուրս գան այդ վիճակից: 

Նիկոյանը հիշեցրեց հանձնաժողովի աշխատանքների, եզրակացությունների մասին, կատարված աշխատանքի մասին:

«Փաստահավաք խմբի ստեղծումը հանձնաժողովի համար թարմ օդ էր, փրկություն էր, որովհետև ընդդիմությունը նրա հետ աշխատում էր: Զեկույցից հետո ինքնալուծարվեց փաստահավաք խումբը, բայց հասկացա, որ նրանք դեռ ասելիք ունեին, հայտարարեցի, որ անհատական զեկույցները կարող ենք տեղադրել մեր եզրակացության մեջ, այդպես էլ արեցինք: Այսինքն՝ մենք պատմությանը թողել ենք փաստահավաք խմբի անհատական զեկույցը, որևէ մեկը երբ ուզենա ուսումնասիրի, կա դա, կա քննչական մարմնի պատասխանը ևս»,-հավելեց Նիկոյանը:

Վերջինս ասաց նաև, որ հրավիրել են բոլոր պաշտոնյաներին, դա հրապարակային է եղել: «Հարցը միշտ բաց մնաց՝ ինչու չենք հրավիրել առաջին և երկրորդ նախագահներին: Հանձնաժողովը չէր կարող հրավիրել արդեն ոչ պաշտոնյաներին, դա էր խնդիրը: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը հրապարակային հարց հնչեցրեց երկու նախագահներին էլ: Հիմա հնչեցնեմ, առաջին նախագահին հարց՝ միտինգների ժամանակ հայտարարում էիք, որ էլ զոհ չպահանջվի ինձնից բացի, ժողովրդին վստահություն էին ներշնչում նրանց ապահովության մասին, բայց երբ մարտի 1-ին, 2-ին լարված, վիրավորված մարդիկ էին գտնվում այնտեղ, առաջնորդ էր պետք, որ նրանց ղեկավարի, հայտարարվեց, որ իմ անվտանգությունը ապահով չէ, այդ իսկ պատճառով չեմ գա: Բա դուք չգիտեի՞ք, որ այդ մարդկանց վիճակն էլ ապահովված չէ: Ամբողջ մի իշխանություն այնտեղ էր՝ նախագահ, վարչապետ, ԱԱԾ, բա չգիտեիք՝ իշխանության քայլերն ինչ են լինելու:

Հարց երկրորդն նախագահին՝ դուք հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, կրակում, հետո պախկվում ավտոբուսի հետևը: Ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ որտեղից այդ ինֆորմացիան ձեզ, որը կարող է ճակատագրական եղավ այդ բոլոր իրադարձությունների զարգացման վրա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ