Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում. ՀՀԿ-ն՝ Արմեն Սարգսյանից
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ այսօր պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրել են ՀՀԿ-ի նախագահի թեկնածու: «Առաջադրման համար անհրաժեշտ ¼ ձայները հավաքվել և ուղարկվել են ԱԺ քարտուղարություն: Իսկ այսօրվա հանդիպումն ամփոփում էր, քանի որ Արմեն Սարգսյանն ասաց իր՝ տարբեր խմբերի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ասաց, թե ինչու է որոշել այս ծանր բեռը վերցնել իր վրա: Այսօր միասնական՝ ՀՅԴ-ի հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և որոշեցինք Արմեն Սարգսյանին առաջադրել հանրապետության 4-րդ նախագահի թեկնածուի պաշտոնում»,- տեղեկացրեց պատգամավորը:
Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, որի շուրջ լայնախոհություն ու կոսնոլիդացիան կլինի: «Բոլորիդ տեղյակ պահեմ, որ Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում: Բնական է, որ բոլորը չեն կարող ունենալ նույն կարծիքը, բայց երբ բանավեճերի ու ընդհանուր քննարկումների արդյունքում քաղաքական ուժը որոշում է կայացնում, քաղաքական որոշումը բոլորն են հարգում»: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ իրենց կուսակցությունում նախագահի թեկնածուի նաև այլ անունների շուրջ է քննարկում եղել, նաև այն անունների, որոնք քննարկվել են մամուլում: