26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զորքը պատրաստ էր, զորքը սպասում էր մի հարմար առիթ. Բախշյանը՝ «մարտի 1»-ից

«Երկրում պիտի լինի օրենք, որը պիտի լինի բոլորի գլխից վեր, քանի դեռ օրենքը գործում է ընտրովի, բացահայտում չի կարող տեղի ունենալ»,-այսօր «Ելքի» նախաձեռնությամբ կազմակերպված «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ արդեն երեկոյան իրենք՝ պատգամավորները, գիտեին, որ զորքը մտնում է քաղաք: 

Ըստ նրա՝ զորքը պատրաստ էր, զորքը սպասում էր մի հարմար առիթի: «Պետք էր դաս տալ հասարակությանը, որ տես, չհամարձակվես, ընտրության արդյունքը չդնես քննարկման: Մենք կանք ու պիտի լինենք ցանկացած գնով»,-ըստ Բախշյանի՝ սա էր իշխանությունների ուղերձը:

««Մարտի մեկը» մի ուղերձ էր ՀՀ ժողովրդավարություն կերտող հասարակությանը, որ չի լինելու ժողովրդավար հասարակություն, դուք իրավունք չպիտի ունենաք, ոչ: 

«Ելքը» նախաձեռնեց այս լսումները «մարտի մեկի» տասնամյակի կապակցությամբ, հուսամ՝ մյուս տարի՝ «հոկտեմբերի 27-ի» 20-ամյակի կապակցությամբ «Հանրապետականը» կբերի ու ամբիոնի մոտից համարձակորեն կխոսի այդ ողբերգության մասին հանգամանալիորեք, և գլխավոր դատախազը ցրողական բաներ չի խոսի»,-եզրափակեց Բախշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ