ՁԻԱՀ-ի մասին տեղեկություն տարածող ”Մենք՛՛-ը ՀՀԿ-ին է ծառայո՞ւմ
“”Մենք” երիտասարդական շարժումը անկուսակցական կառույց է և որևէ միտում չունի ծառայելու ՀՀԿ-ին կամ ԲՀԿ ին”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շարժման փոխնախագահ Ռաֆայել Պողասյանը:
Անդրադառնալով երեկ համացանցում նրանց կողմից տարածված հաղորդագրությանը, որը շատերի կողմից ընկալվել էր, որպես այսօրվա ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի մասնակիցներին “ահաբեկելու” փորձ Պողոսյանը նշեց.
“Քանի որ Հայաստանում շատ խառը իրավիճակներ են և վաղն էլ շատ մեծ հանրահավաք կա, մենք էլ պիտի մասնակցենք այդ հանրահավաքին և որոշ տեղեկություններ կան, որ այդ հանրհավաքը փորձելու են խանգարել այս տարբերակով: Հնարավոր է, որ մեր տարածած տեղեկատվությունը իրականում ապատեղեկատվություն է, դրա համար էլ մենք օֆիցիալ հայտարարություն չենք անում,ուղղակի տեղեկացնում ենք, որ զգույշ լինեն, քանի որ նման դեպքեր գրանցվել են թե Ռուսաստանում և թե հարավային Ամերիկայի երկրներում …”:
Ռաֆայել Պողոսյանը նկատեց, որ իրենց շարժումը աշխատում է տեղեկատվությունը հստակեցնելու ուղղությամբ. “Գուցե մարդիկ, որ փորձել են այդ տեղեկատվությունը մեր միջոցով տարածել այլ նպատակներ են հետապնդել: Մենք ոչինչ չենք բացառում: Մենք հետագայում պաշտոնական տեղեկատվությամբ հանդես կգանք: Հիմա միայն հաշվի առնելով Ռուսաստանի փորձը ցանկանում ենք զգուշացնել հայերին, որ զգույշ մնան “,- հավելեց “Մենք” շարժման փոխնախագահը: