04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քոչարյանի ակտիվության և ագրեսիայի պատճառները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շարադրել է երկրորդ նախագահի ակտիվացման մոտիվացիան, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

՛՛Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները կարող են նմանվել բրազիլական սերիալի։ 
Հաստատվում է նաև մյուս կանխատեսումս, որ թիրախների առումով՝ երկրորդ նախագահի նշաձողն իջնելու է. Քոչարյանն այլևս քննադատում է կոնկրետ նախարարի, պատգամավորի։ Եթե այսպես շարունակվի, սերիալի վերջին սերիաների ՛՛հերոսները՛՛ լինելու են Հանրապետականի տատիկը, հանրապետականացած ՛՛ՀՀՇ-ի Գևորիկը՛՛։
Տարբեր վարկածներ կան Ռոբի ակտիվացման վերաբերյալ։
Ոմանք ենթադրում են, որ Քոչարյանն ուզում է վարչապետ դառնալ։
Գուցե, սակայն, այս դեպքում, երկրորդ նախագահը սխալ ճանապարհ է ընտրել։ Բոլորը գիտեն, որ, գլոբալ իմաստով, երկրի քաղաքականությունն որոշում է երկրի նախագահը, ըստ այդմ՝ Քոչարյանի հարձակումների հիմնական թիրախն ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանն է, այլ՝ հենց նախագահ Սարգսյանը։ Արդ, հնարավոր չէ տրամագծորեն չընդունել նախագահի քաղաքականությունը, չունենալ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը ու ղեկավարել կառավարությունը։

Գուցե Քոչարյանի հույսը հենց այն է, որ խորհրդարանական գաղափարազուրկ մեծամասնությունը մեկ գիշերվա մեջ ՛՛դարձի՛՛ կգա. 16 տարի առաջ այդպես է բացվել Ղարաբաղից Հայաստան եկած ու իր քաղաքական չտեսությանն ու գավառական ամբիցիաներին հագուրդ տված գործչի նախագահական ճանապարհը։
Ոմանք ավելի հեռու են գնում՝ ասելով, թե Քոչարյանը հեղաշրջում է նախապատրաստում՝ Մոսկվայի դաբրոյով։ Երկրորդ նախագահը Ղարաբաղում ու Հայաստանում հենց նման մեթոդներով է նվաճել իշխանությունը, արյան ու ահաբեկչության, բռնության ու հետապնդումների ճանապարհով է ազատվել իր քաղաքական մրցակիցներից։ Հոկտեմբերի 27-ի ոճիրը հասարակությունը կապում է հենց նրա անվան հետ, Հոկտեմբերի 27-ը դարձավ Հանրապետության կործանման օրը, Քոչարյանն ապացուցեց, որ պատրաստ է թագավորել անգամ փլատակների վրա։ Միայն լափելու ու թանկարժեք որս անելու հնարավորություն ունենա…
Ասել կուզի՝ Քոչարյանն իշխանության վերադառնալու երկու ճանապարհ ունի՝ ահաբեկչություն կամ էլիտայի ՛՛հավատափոխություն՛՛։

Հուսամ, սակայն, որ այս անգամ դիակներ կամ ուրացումներ չենք տեսնելու։
Նախ, Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը, իսկ առնետների փախուստը հնարավոր է դառնում խորտակվող նավից։
Երկրորդ, սոցցանցերի տարածումը, ինֆորմացիայի մատչելիությունը բացառում են ՛՛միակ տղամարդու՛՛ քմահաճույքի պարտադրումը քաղաքական համակարգին, հասարակությանը։ Ժողովուրդը չի սիրում ներկա իշխանությանը, սակայն այլընտրանք չի փնտրում Քոչարյանի մեջ։ Ցեխից դուրս գալու համար՝ պարտադիր չէ ընտրել ցեխաջուրը։

Երրորդ, Մոսկվան Հայաստանում հեղաշրջում սանձազերծելու պատճառ չունի, որովհետև գործող իշխանությունից ստացել է այն, ինչ ուզում է։ Անշուշտ, Մոսկվայում չեն հրաժարվի «հայաստանյան մահակի» ծառայություններից՝ Սերժին ավելի վերահսկելի դարձնելու նպատակով։ Բայց այդ դերի համար Քոչարյանը թանկ կլիենտ է. Կրեմլում կգերադասեն գործ ունենալ մանդատների համար տրվող ընդդիմադիրների հետ։ Ըստ այդմ, Ռոբն ունի Կրեմլի կարիքը ու՝ ոչ հակառակը։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Քոչարյանը փորձում է նոր ընդդիմության առաջնորդ լինել՝ խորհրդարանական ընդդիմության բազայի վրա։

Դարձյալ հնարավոր է, սակայն այս դեպքում՝ Քոչարյանի մեկնարկը ժամանակավրեպ է. ընտրական ցիկլին երեք-չորս տարի կա ու, հազիվ թե, երկրորդ նախագահի քաղաքական ու գաղափարական պոտենցիալն այդքան ձգի։ Այս վարկածը մի հարցում էլ է կաղում. Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս թոշակի չի գնացել, իսկ երկու գլուխ նույն կաթսայի մեջ չեն եփի։ Անկախ նրանից, որ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի տակտիկական շահերն այսօր համընկնում են, նրանք միմյանց ատում են՝ նույնիսկ մարդկայնորեն։

Մի վարկած էլ կա, ըստ որի, Սարգսյանի ու Քոչարյանի հակասությունները ՛՛բեմականացված՛՛ են։ Իբրև թե՝ Սարգսյանը ուզում է Տիգրան Սարգսյանի կառավարությանը պաշտոնանկ անել Ռոբի ՛՛պասով՛՛, նաև ՛՛ընդդիմադիր՛՛ Քոչարյանով վերահսկելի դարձնել քաղաքական համակարգը։
Այս վարկածը թույլ է, եթե նույնիսկ Սարգսյանն ու Քոչարյանն արժեքային ընդհանրություններ ունեն։
Եթե նախագահն ուզենա գործող կառավարությանը պաշտոնազրկել, դա կանի՝ առանց հարակից աջակցության։ Մանավանդ, որ խորհրդարանական մեծամասնության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ էգի ՛՛քաջությամբ՛՛ պատերի տակ բամբասում են վարչապետից։

Քաղաքական ընդդիմություն կոչվածն էլ հնազանդորեն վերահսկվում է ու Քոչարյանի կլյուչնիկության կարիքը չունի։

Ես ունեմ իմ վարկածը, թե ինչո՞ւ է ակտիվացել Քոչարյանը։ Միանգամից ասեմ՝ լավ օրից չէ, որ ակտիվացել է։
Վախենում է կորցնել իր քաղաքական ու բիզնես ազդեցությունն, մանավանդ որ՝ երեք-չորս տարի հետո հեռանալու է նաև Սերժ Սարգսյանը, ու հաստատվելիք նոր կանոնները կարող են հաստատուն ՛՛բացակա՛՛ դնել երկրորդ նախագահի անվան դիմաց։

Այս հեռանկարը Քոչարյանին ստիպում է ակտիվանալ՝ նույնիսկ վաբանկ գնալու տարբերակով։
Քոչարյանն այս պարտիան տանուլ կտա, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը չտրվի սադրանքի ու երկրորդ նախագահին պատասխանելու հանձնարարություն տա ոչ թե էներգետիկայի նախարարին, այլ՝ կառավարության շենքի պահակին։

Քոչարյանի համար դա էլ շատ կլինի՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ