26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հարցը բումերանգի նման գնաց ադրբեջանական ղեկավարության մոտ»

«Հանրապետական» կուսակցության ԳՄ-ն քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի Մյունխեն ու կոնֆերանսի ժամանակ նրա ունեցած ելույթին, որտեղ հստակ ազդակներ են հղվել: Նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա առանձնացրեց նախագահի ելույթի կարևորագույն մեսիջները: «Առաջինը, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության ջատագով է, մենք դեմ ենք բաժանարար գծերին: Երկրորդը՝ ՀՀ-ն կողմնակից է աշխարհաքաղաքական կարևորագույն խաղացողների շահերի համադրման և գնալու է այդ ճանապարհով, լավագույն օրինակը Հայաստանի անդամակցումն է ԵՏՄ-ին ու ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որն, ի դեպ և ռուս գործընկերները, և Մյունխենի գործընկերները դրական գնահատեցին»,-ասաց նա:

Մյուս կարևոր կետերից, ըստ Շարմազանովի, այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքներ: «ՀՀ-ն չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել Թուրքիայի կողմից առաջարկվող նախապայմաններին»,-ընդգծեց նա: «Խոսելով Գերմանիայի Դաշնությունում պատերի քանդման մասին՝ պարոն նախագահը նշեց, որ դեռևս մենք ունենք եվրոպական տարածաշրջանում փակ սահմաններ, նոր պատեր, որոնց կառուցողը Թուրքիան է: 

Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված՝ պարոն նախագահը շատ դիպուկ նշեց, որ Ադրբեջանի ղեկավարության շատ գռեհիկ հայտարարություն, զառանցանք պետք է արժանանա միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի, քանի որ հակառակ դեպքում դրանք հղի են լուրջ վտանգներով:

Իմ կողմից նշեց, որ նման զառանցնքներով 20-րդ դարի 30-ականներին հանդես էր գալիս Հիտլերը»,-հավելեց ԱԺ փոխնախագահը: 

Շարմազանովը նաև հիշեցրեց հարցուպատասխանը, երբ Ադրբեջանի դեսպանը «փորձեց նեղը գցել» նախագահ Սարգսյանին, բայց ինչպես Շարմազանովը նկատեց, ցանկացած հարց լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնես իրականությունը: «Եվ այդ հարցը բումերանգի նման գնաց ադրբեջանական ղեկավարության մոտ, նշվեց, որ Ադրբեջանն ընդամենը 100 տարվա պատմություն չունի, իսկ հայերը 5000 տարի ապրում են հայկական բարձրավանդակում, այդ թվում նաև Արցախում:

Մի առիթով ասել եմ, հիմա կրկնում եմ՝  «Արսենալը» 32 տարի Ադրբեջան պետություն մեծ էր, ադրբեջանցիների կողմից հոնավորվող Ատլետիկո Մադրիդ թիմը 15 տարով է մեծ, այնպես որ երբեմն ավելի լավ է լռել, քան հոխորտալով խոսել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ