03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ցերեկները նորմալ մարդ են, գիշերները դառնում են գեյ”

Արձագանքելով “Մենք” երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի այսօր տարածած հաղորդագրությանը քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը այսպիսի գրառում է արել.

“ՇՏԱՊ, բոլոր ԶԼՄ-ներին, տարածել։

“Մունք” երիտասարդների շարժման փոխնախագահ Խևան Բարբաջանյանը շտապ հաղորդագրություն է տարածել․

“Վերջերս ՀՀ է ներխուժել մի կազմակերպություն “Գիշերային միասեռականների գաղտնի աղանդ” անվանմամբ, “Գիշերը մերն է” կարգախոսով, որը նպատակ է դրել բոլոր հայերին դարձնել գեյ, դա անում են վամպիրների մեթոդով, ուղղակի վիզը կծելու փոխարեն սեռական հատուկ հարաբերություն են ունենում, որից հետո ցերեկները նորմալ մարդ են մնում, իսկ գիշերները դառնում են գեյ։
Բայց սա դեռ ամենը չէ, որոշել են հայ կանանց էլ գեյ դարձնել, դրա համար կանանց արհեստական հատուկ ֆալոսներ են կպցնում, դարձնում տղամարդ, դրանից հետո նույն մեթոդով դարձնում գիշերային գեյ։

Տղամարդկանց հետ դա անում են քողարկված կանանց մարմնի ներքո և ոչ ոք չի էլ հասկանում ինչ կատարվեց։ Կանանց դեպքում, սկզբից տղամարդու մարմնով գայթակղում են իրենց վրայից պոկում են ֆալոսը և կպցնում կնոջ վրա նրան դարձնելով տղամարդ, հետո արդեն՝ տղամարդու մեթոդով։

Նաև ճշտեցինք ՌԴ-ի մեր “Ми”  շարժման գործընկերներից, ովքեր ասացին, որ ՌԴ-ում արդեն մի ամիս է գիշերը բազմաթիվ գեյեր են շրջում փողոցներում։

Կան նաև այլ օժանդակ ձևեր, օրինակ կինոթատրոններում նստարանի վրա հատուկ ֆալոս են տեղադրում և կարող եք նստել վրան և դառնալ գեյ, կամ մարդաշատ վայրերում աննկատ հետևից մոտենում և իրենց գործն անում։

Հայրենակիցներ, սա դավադրություն է հայերի հանդեպ և ահռելի վտանգ է։ Պատկերացնում եք, ծրագրի հաջողության դեպքում հայ կին էլ չի լինի, կլինի միայն հայ խայտառակ գեյ։

Հորդորում ենք լինել առավելագույնս զգույշ, խուսափել սեքսից, նույնիսկ կնոջ, ամուսնու հետ, չէ որ նրանք արդեն կարող է վարակված լինել, չայցելել կինոթատրոններ, մարդաշատ վայրերից հեռու մնալ, չկռանալ”,-գրել է Կարեն Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ