17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք դեմ ենք բաժանարար գծերին, մենք դեմ ենք նոր պատերի ստեղծմանը»

«Ես այն կարծիքին չեմ, որ ռուսները և թուրքերը շատ սիրառատ հարաբերությունների մեջ են։ Առաջին՝ ռուսները և թուրքերը ունեն շատ լուրջ հակասություններ, և ամենակարևորներից մեկը Ղրիմի հարցն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Մյունխենի անվտանգության համաժողովի «Մուտք թե ելք. երկրները Ռուսաստանի և Եվրոպայի միջև» խորագրով քննարկմանը նախագահ  Սերժ Սարգսյանը հստակ չպատասխանեց հարցին՝ ռուսներն ու թուրքերն այժմ նորից սկսել են սիրել միմյանց, ուրեմն` դուք ավելի շատ հնարավորություննե՞ր ունեք:

«Սա Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից մեկն է, որտեղ Թուրքիան ունի տրամագծորեն հակառակ կարծիք՝ ի տարբերություն ՌԴ-ի, և խնդրում եմ սա չմոռանալ։ Երկրորդ՝ ՀՀ-ն իր հարաբերությունները Թուրքիայի հետ չի պայմանավորում ոչ թուրք-եվրոպական, ոչ թուրք-ռուսական հարաբերություններով։ ՀՀ-ն իր հարաբերությունները Թուրքիայի հետ պայմանավորում է բացառապես իր ազգային պետական շահերի գերակայությամբ և  այդ շահերի գերակայության հետ գնացել առանց նախապայմանների քաղաքականության։ Եվ անկախ նրանից՝ Թուրքիան ինչպիսի հարաբերություն կունենա Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ, մենք ասում ենք՝ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից ենք, մենք դեմ ենք բաժանարար գծերին, մենք դեմ ենք նոր պատերի ստեղծմանը և կողմ ենք, որպեսզի հարաբերություններն առանց նախապայմանների, հավասարը հավասարի սկզբունքով զարգանան»,-հավելեց Շարմազանովը:

Վերջինս նշեց, որ այսօրվա Թուրքիան չունի նման հեռանկար, շարունակում է ժխտողական քաղաքականությունը, շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանի համար: «Ինչի մասին խոսեց ՀՀ  նախագահը Մյունխենում՝ նշելով, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է սպառնալիք մեր տարածաշրջանի համար։ Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ես հեռու եմ այն մտքից, որ նրանք դաշնակիցներ են։ Կովկասում առնվազն մի քանի հարյուրամյակի ընթացքում նրանք եղել են հակառակորդներ և մրցակիցներ, և այսօր Ղրիմի հարցում նրանք ունեն լուրջ հակասություններ»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ