15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ նախագահը շատ հստակ գնահատական է տվել. Է. Շարմազանով

Մյունխենի անվտանգության համաժողովի «Մուտք թե ելք. երկրները Ռուսաստանի և Եվրոպայի միջև» խորագրով քննարկմանը նախագահ Սերժ Սարգսյանին մի քանի կարևոր հարցեր են ուղղվել։ «Եվրասիա խմբի» նախագահ ու հիմնադիր Յան Բրեմերի հարցրել է, թե Սերժ Սարգսյանն ափսոսու՞մ է, որ 2013 թվականին մերժել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը և ԵԱՏՄ անդամ դարձել, Ռուսաստանի կողմից ճնշում կա՞ր:

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սրան, մասնավորապես դիտարկմանը, թե ինչու Սերժ Սարգսյանը որևէ հստակ պատասխան չի տվել, ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական« կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ցանկացած հարց, անկախ նրանից, որ ասում եք հարմար թե անհարմար, շատ լավ հնարավորություն է, որպեսզի բանախոսը ներկայացնի դիրքորոշումը։ Եվ այս դեպքում կարող եմ ասել, որ ձեր նշած անձի հարցին ի պատասխան պարոն նախագահն առիթը շատ լավ օգտագործել է ամբողջությամբ ներկայացնելու 2013-ի և այսօրվա իրավիճակը։

Եվ կարող եմ ևս մեկ անգամ նշել, ՀՀ նախագահը շատ հստակ գնահատական տվել է, որ 2013-ին Հայաստանը չի ընտրության առջև կանգնեցրել եվրոպացիներին, ընդհակառակը, եվրոպացի մեր գործընկերներն են դրել կամ-կամի սկզբունքը, Հայաստանն առաջարկել է քաղաքական համաձայնագիր ստորագրել եվրոպացիների հետ, նրանք ասել են դա անհնար է, սակայն դրանից հետո ընդամենը մի քանի օր անց ստորագրեցին քաղաքական մասով նույն համաձայնագիրը Ուկրաինայի հետ։ Շատ հստակ գնահատական է տվել ՀՀ նախագահը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ