Փետրվարի 19-20-ը բացահայտվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: