26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ալիևը կարող է հիվանդ լինել կամ էլ խելագար»

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ Ալիևը կարող է հիվանդ լինել կամ էլ խելագար, բայց Ադրբեջանի նախագահն է և ուզենք, չուզենք պետք է բանակցենք:
Բայց, այստեղ հարց է առաջանում, ի վերջո, իսկ ինչի՞ մասին է պետք բանակցել Երևանը իր պատմական հողերը համարող Ալիևի հետ, Իսագույլյանը նշեց, թե ամեն ինչի, բայց ոչ տարածքների հանձնման մասին:
Բանախոսը շեշտեց՝ հայկական կողմը մի քանի անգամ գնացել է մեծ զիջումների և չի ստացել համարժեք պատասխան Ադրբեջանի կողմից: «Երբ կգնա, նոր դրանից հետո կգնանք այլ խնդիրների մասին քննարկումների»,-ասաց նա և նշեց, թե զիջումներից է 94թ-ի զինադադարի պայմանագրի ստորագրումը, երբ կարող էին շատ ավելի առաջ:
«Ալիևը Երևանը համարում է ազերիների պատմական հայրենիք, ինչը խորհրդային շրջանում ձևավորված նոր պետություններին հատուկ է, պատմություն չունեն, նոր էլ չեն կարող ստեղծել, փորձում են յուրացնել ուրիշներինը, բայց դա չի նշանակում, որ պետք է տուրք տանք, գնանք քայլերի, որոնք չեն բխում ողջ հայերի շահերից: Դրան համարժեք զիջումներ Ադրբեջանի կողմից չի լինելու, որևէ մեկին որևէ բան չենք տալու»,- ասաց Իսագուլյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ