20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում է այն խնդիրներին, որոնք առկա են Արցախում»

 

ՀՀ-ում ԱՀ-ի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։

Բանախոսը բշեց՝ Արմեն Սարգսյանին ճանաչում է 1977 թվականից, երբ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ Սաարմեն Սրգսյանն այդ ժամանակ դասախոսել է այդ ֆոկուլտետում։

«Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը: Վերջերս, երբ նա այցելել էր Արցախ, ես նույնպես այնտեղ եմ եղել, առիթներ շատ են եղել զրուցել բազմաթիվ հարցերի շուրջ: Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում է այն խնդիրներին, ոորնք առկա են Արցախում, թե` ներքին, թե` արտաքին: Պետք է ասեմ, որ չեմ թաքցննի՝ հանդիպումների ժամանակ, որին ներկա էին ամբողջ ղեկավար կազմը, բոլորի կողմից հորդոր կար, որ Ա. Սարգսյանն ընդունի ՀՀ նախագահի առաջարկը եւ գրանցվի որպես նախագահի թեկնածու»,-ընդգծեց բանախոսը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ