«Էլ ի՞նչ պիտի անի Կարեն Կարապետյանը, որ Սերժ Սարգսյանը կողմնորոշվի»
«Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածուի հարցի պատասխանը գրեթե տվեց: Ինքը նշեց, որ այս կառավարությունն ուներ ժամանակավոր մի առաքելություն՝ էֆֆեկտիվ մենեջմենթի իրացման հարցն է, որն այս կառավարությունն իրականացնում է շատ վատ: Երբ ասում է, որ ես այսօր կողմնորոշված չեմ, դա էլի այդ հարցի պատասխանն է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու վարչապետ: Էլ ի՞նչ պիտի անի Կարեն Կարապետյանը, որ Սերժ Սարգսյանը կողմնորոշվի, որ Կարապետյանը կարող է այս իրավիճակում լինել պետության հիմնական ֆիգուր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ ի պատասխան հարցին, թե կա արդյոք հավանականություն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլից հետո էլ շարունկի պաշտոնավարել նույն տեղում:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը, դժվար թե, պատրաստած լիներ որևէ մեկի, ինչպես Արմեն Սարգսյանին, ով կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը:
«Նախ պետք է այնպիսի մեկը, ով կարողանա տնտեսությանը լիարժեք տիրապետել, լինել վստահելի, իրավիճակը կարողանա կառավարել: Դժվար է գտնել նման մեկին: Այս ամեն ինչը տանում է նրան, որ ասենք, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»: