18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ինչ կարգավիճակ է ուզում Քոչարյանը /վիդեո/

Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից:

”Նա չի ցանկանում հեռանալ իշխանությունից, ուղղակի մնացել է ստվերում: Այն կարգավիճակը, որ ուզում է Ռոբերտ Քոչարյանը, հանրապետության նախագահի կարգավիճակն է, իսկ երկրում մեկ նախագահ պետք է լինի, երկրորդը ավելորդ է”: 

Արշակյանը շեշտեց, որ Քոչարյանը իր այս հարցազրույցներով հայտ է ներկայացնում Կրեմլ: ”Այլ հարց է, որ նա թոշակառուի հոգեբանություն ունի, չէր ուզում, բայց դարձել է թաշակառու, չգիտի, որ նոր մարդիկ են պետք, կյանքը փոխվել է”:

Արշակյանի համոզմամբ` նախագահ ընտրվելիս Քոչարյանը հնարավորություն չուներ, նրան նշանակեցին` ”Բերեցին, դրեցին”:

Իսկ հիմա երկրորդ նախագահի վերադարձն, ըստ բանախոսի, վիրավորական կլինի: ”Այն ժամանակ էլ վիրավորական էր նրա նախագահ դառնալը Հայաստանում, նա չէր համապատասխանում իր պաշտոնին, իր անեկդոտներով…”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ