18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Րաֆֆին հիվա՞նդ է

Շրջանառվող տեղեկատվության համաձայն` Րաֆֆի Հովհաննիսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա պատրաստվում է “Ժառանգության” նախագահի իր կարգավիճակը հանձնել Արմեն Մարտիրոսյանին և ընտանիքով մեկնել Ամերիկա, որտեղ նաև բուժման կուրս կանցնի:

Այս տեղեկատվությունը հստակեցնելու համար Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Արմեն Մարտիրոսյանի հետ:

“Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Հայաստանում և որևէ տեղ չի պատրաստվում մեկնել: Ինչ վերաբերվում է իմ նախագահ դառնալուն, ապա ասեմ, որ գարնանը “Ժառանգությունը” կգումարի նոր համագումար, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն և այդ վարչությունն էլ կընտրի նախագահին:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին ամբողջովին իրականացնում է ղեկավարի պարտականությունները, սակայն նախկինում  և Անահիտ Բախշյանն է եղել վարչության նախագահ, և ես եմ եղել”,-պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ