Ո՞ւմ կցանկանայիք տեսնել բարձրագույն դատական խորհրդի կազմում
«ՀՀ սահմանադրության 174-րդ հոդվածով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգն ընտրվելու են դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ մյուս հինգին՝ Ազգային ժողովը՝ …բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբանգիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, որոնք չեն կարող լինել դատավոր:
Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ և ՛՛Դատական օրենսգիրք՛՛ Սահմանադրական օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորելու է դատարանների և դատավորների անկախությունը, ինչին ինքնին իսկապես բացառիկ է դարձնում այդ մարմնի առաքելությունը մեր իրականության մեջ:
Ինքս համոզված եմ, որ քանի դեռ իրապես չունենք անկախ դատական համակարգ, երբեք չենք դառնա Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված պետությունը:
Թող որևէ մեկը չկասկածի. Իրապես անկախ դատական համակարգի գոյությունը մեծագույն խթան կհանդիսանա պետության նկատմամբ խաթարված վստահության վերականգնմանը, կնպաստի բոլոր ճյուղերի զարգացմանը և կհանգեցնի բարեկեցիկ պետության կերտմանը:
Հետևաբար, իսկապես պետք է ամեն ինչ անել՝ իրական անկախ դատական համակարգ ունենալու համար:
Բարձրագույն դատական խորհուրդն այն բացառիկ մարմինն է, ով կարող է դառնալ այդ անկախության երաշխավորը, հետևաբար՝ էլ ավելի կարևոր է այդ մարմնի անդամների ով լինելը:
Քանի որ այն նոր մարմին է, կարծում եմ, որ եթե հիմքերը մաքուր դրվեն, հույս կստեղծվի, որ ընթացքն ու գործունեությունն էլ կլինեն մաքուր:
Ինքս տեսնում եմ մի քանի մարդկանց, ովքեր կարող են ստանձնել այդ հիրավի հերոսական առաքելությունը և ստեղծել այնպիսի բարձրագույն դատական խորհուրդ, որն իսկապես կապահովի դատարանների և դատավորների անկախությունը:
Այդ մարդկանց մեջ տեսնում եմ.
1. ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, բարձր կարգի պրոֆեսիոնալ, մտավորական, գիտնական Gevorg Danielyan-ին:
2. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իր գործի գիտակ և բարձր կարգի պրոֆեսիոնալ գիտնական Artur Ghambaryan-ին:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, դատական համակարգում իսկապես տարբերվող և ինքնատիպ ձեռագիր ունեցող պրոֆեսիոնալ Վազգեն Ռշտունուն:
Վստահ եմ, որ կան նաև այլ արժանավորներ, ովքեր կարող են այս մարդկանց հետ ստեղծել վերը նշված խորհուրդը…
Հ.գ. Իմ կողմից հիշատակված անձանցից որևէ մեկի հետ որևէ անձնական շփում չունեմ, ուղղակի գտնում եմ, որ այդ մարդիկ կարող են իսկապես դառնալ բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ ստանձնելով իրապես անկախ դատական համակարգի կերտման պատվաբեր առաքելությունը…
Հ.Գ. Հարգելի՛ ընկերներ, ինքներդ կարող եք լրացնել անձանց ցուցակը:
Իսկ ինչու՞ չպետք է ձևավորվի նաև հասարակական պատվեր, հը՞…»: