07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Իսագուլյանն իր մասին այդքան մեծ կարծիք թող չունենա

”Ինքն այն մարդը չէ, որ իր մասին այդքան մեծ կարծիք ունենա: Եթե իրեն մենք հարգել ենք, ապա հարգել ենք ոչ թե որպես Գառնիկ Իսագուլյան անձ, այլ որպես նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պատասխանելով ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին, ով այսօր ասուլիսում նշեց, որ երբ ինքը գնում էր ՀՀԿ-ի խմբակցություն օրենքների հետ կապված քննարկու անելու, ապա բացի Գալուստ Սահակյանից բոլորը փախչում էին:

”Մարդը պիտի իր մասին մի քիչ մտածի, հետո նոր նման մտքեր արտահայտի: ”Հանրապետականները” երբևիցե որևէ մեկից չեն փախել ու չեն էլ փախչելու”,-հավելեց Ավետիսյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ