Իմ համերգը քո համերգին վնաս չի
Նոյեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ուսանողության համար երգեց Հարութ Փամբուկչյանը:
Շաբաթ օրը, նոյեմբերի 17- ին նույն տեղում ուսանողներին շնորհավորում էր ԲՀԿ-ն` հայ էստրադայի ներկայացուցիչների կատարմամբ:
Բայց ուսանողների մի մասին չէր հաջողվել մտնել ներս: “Հարութի համերգը նորմալ էին կազմակերպել, էսօր չնայած կես ժամ շուտ էինք գնացել, բայց ներս չթողեցին` ասին տեղ չկա”,-պատմեցին մանկավարժական համալսարանի ուսանողները:
Ինչքան էլ նրանք փորձեցին ապացուցել, ցույց տալ տոմսերը, ապարդյուն: Ուսանողների պատմելով, ինչպես հետո պարզվեց, կրկնակի տոմսեր էին վաճառել: “Այսինքն, նույն տեղերը մի քանի անգամ նշել էին տոմսերի վրա եւ բաժանել, ստացվել էր սոդոմ-գոմոր ”,-նշեցին մեր զրուցակից ուսանողները: