05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մատնանշեց Սերժ Սարգսյանի սխալները/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը դրվագ առ դրվագ  անդրադարձավ անցած տարի Հայաստանի կողմից վարված արտաքին քաղաքականությանը: Մասնավորապես խոսելով երկրի գործող նախագահի սխալների մասին՝ Կարապետյանը նկատեց.

“Իրանի ուղղությամբ, թեւ միջազգային հանրության կողմից վերջին զարգացումները բավական հուսադրող էին եւ դրանցից պետք է օգտվեր, որեւէ զարգացում չեղավ: Ավելի, տասը  տոկոսի առջեւտրաշրջանառության անկում է եղել:

Իսկ վերջին փաստերը, որ ՀՀ իշխանությունները վերջին տասը տարում Իրանի հետ գազային բանակցություններ չեն վարում դա խոսում է հավելյալ անվստահության մասին: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման միտումներն առավել բացասական եւ հոռետեսական գնահատականների են արժանանում:

Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակում առավել փոխվստահության պակաս կա 2006-07 թվականների մակարդակում, երբ Թուրքիայի ներկայացուցիչներն ինչ-որ հանդիպումներով փորձում էր պատրանք ստեղծել`մեկուսացնելով Ցեղասպանության ճանաչումը եւ շրջափակման վերացումը”:

ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ ներկայացուցիչների խուսափողական կեցվածքը հասկանալի է, բայց անհասկանալի է Էդվարդ Նալբանդյանի համաձայնությունը`հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ: Բանախոսի համոզմամբ, դա ՀՀ-ին ոչինչ չի տալու, բայց թուրքական կողմն օգտվելու է դրանից՛՛: 

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ