15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չէր կարելի կնանիքին ծեծել. Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին: «Արջի ծառայություն էր Տարոն Մարգարյանին: Արջի ծառայություն մատուցեցին, էսքան բան»,- ասաց նա: Դիտարկմանը` քաղաքապետն ինքն ասաց՝ դեմն առեք, Սարոյանը նշեց.

«Դեմն առնել չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին: Երևի մտածեցին՝ քիմիական ա, ոչ մեկը չէր պատկերացնում՝ ինչ ա, ինչ չի , սաղդ էլ տեսաք դրանց հագածը- կապածը, երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել»,- ասաց Սարոյանը:

Ըստ նրա՝  Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է. «Ինքը սաղ կնայի ու կվերլուծի ու կտենա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ