18 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Անօթևանները ու ժամանակավոր կացարանը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից 2013 թվականի ընթացքում համապատասխան հետևողական աշխատանքներ են տարվել մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շարունակականությունն ապահովելու  ուղղությամբ:

2011 թվականի տարեվերջին ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Ուշագրավ է, որ շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու  հեռացել կենտրոնից: Շահառուներից 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկն էլ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական “Հանս Քրիստիան Կոֆոեդ” բարեգործական հիմնադրամի հետ:   Անօթևանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաև  անվճար բուժօգնության և սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագիրը նպաստել է հասարակական կյանքին անօթևանների լիարժեք ներգրավմանը:  

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ