Համակարգային լուծում է հարկավոր. հաշմանդություն ունեցող անձանց լսող չկա՞
««Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում է և մինչ նախագծի քննարկումը «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն առաջարկություններ էր ներկայացրել և մեր առաջարկությունների մեծ մասը չի ընդունվել»,-այսօր` փետրվարի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը:
Բաթոյանը փաստեց, որ այս գործընթացը անընդունելի է նաև մշակման փուլում, քանի որ գործընթացը իրականացվում է առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության:
«Մարդիկ, ում կյանքի վրա կարող են ազդեցություն ունենալ նման որոշումները, քաղաքականությունը, նախագծերը պետք է մասնակցություն ունենան այդ գործընթացին: Այս գործընթացում հաշմանդամոթյուն ունեցող մարդիկ մասնակցություն չեն ունեցել, նախնական որևէ քննարկում չի եղել, որևէ խմբի հետ և միակ առաջարկությունը, որը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ կողմից` մեր առաջարկությունն է, որը արդեն գիտենք ինչ ճակատագրի արժանացավ»,-մանրամասնեց Զարուհի Բաթոյանը հավելելով, որ երեկ այնուամենայնիվ հանդիպել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանի հետ:
«Մենք կանք և ունենք փորձ և կարող ենք մեր փոձով լուծումներ առաջարկել և որևէ մեկից լավություն չենք պահանջում: Հաշմանդամություն ունեցող մարդիկ պահանջում են կրթության իրավունքի ապահովում»,-նկատեց Բաթոյանը:
Զարուհի Բաթոյանը կոչ է անում հանրային լսումների ժամանակ այս հարցերը բարձրաձայնել:
«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահը ընդգծում է, որ խոսքը միայն թեքահարթակների մասին չէ, ալ տեղեկատվական մատչելության, դասագրքերիև այլն: Նրա խոսքով` համակարգային լուծում է հարկավոր: