26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքակիրթ մարդկության ութը մահասփյուռ մեղքերը

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Քաղաքակիրթ մարդկության ութը մահասփյուռ մեղքերը…

Կարդում եմ լրահոսը՝ «Կրեմլի ցուցակ», Գարեգին Նժդեհի արձանը Երևանից հեռացնելու պահանջով Ռուսաստանում իրականացվող ստորագրահավաք, ռուսական զենքի վաճառք Ադրբեջանին, Ադրբեջանական լոբբիի ակտիվություն …. Ակնհայտ է, որ նոր աշխարհակարգը իր քաղաքական խաղային տեխնոլոգիաներով պարբերաբար ծնում է ագրեսիվության, անորոշությունների, անպատասխանատու գործողությունների օջախներ… 

Այս ամենին դիմակայելու մի միջոց կա Հայատանի Հանապետության համար՝ հզորանալ և ապավինել սեփական ուժերին: Մրցունակ լինլ ոչ միայն մարտահրավերներին պատասխանելու, այլև մարտահրավեր նետելու անհրաժեշտության գիտակցմամբ: Մտեցումս հիմնավորելու նպատակով անհրաժեշտ համարեցի անդրադռնալ 1973 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնդրադ Լորենցի «Քաղաքակիրթ մարդկության ութը մահասփյուռ մեղքերը» աշխատությանը…: Ճիշտ է, 1973-ից հետ աշխարհում խիստ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց մարդկային ագրեսիվությունը, անհանդուրժողականությունը, արարիչ ու ինքնություն ունեցող ՏԵՍԱԿԻ դեմ վարվող մերժողական քաղաքականությունը ավելի է խորացել… 

Ստալինգրադի ճակատամարտից հետո Երևանում գերու կարգավիճակով բանվորություն (հետո բժշկություն) արած, Էտոլոգիայի հիմնադիր, փիլիսոփա և քաղաքագետ, գորշ սագերի և որբ երեխաների պաշտպան Կոնդրադ Լորենցի նշված ութը մահասփյուռ մեղքերից քաղաքակիրթ մարդկությունը ոչ թե հրաժարվում է, այլ նրա կիրառումը ավելի է կատարելագրծում … ԵՎ այսպես.. 

  1. Գերբնակեցում – ժողովրդագրական ճնշում- Գիտատեխնիկական հեղափոխության ձեռքբերումները հեշտացրել են մարդկանց կյանքը, բայց հանգեցրել են սարսափելի հետևանքների. «Ով ցանկանում է գեր զգացմունքներ ունենալ, ընդհանրապես մարդկանց հանդեպ, պետք է դիրքավորվի և կենտրոնանա սակավաթիվ մարդկանց ընկեր (դաշնակից) ունենալու վրա: Մեծ քաղաքները, հզոր երկրներն և ակտիվ ու հաջողակ մարդկանց խմբերը հրեշային անտարբեր են, անմարդկային և անզգա…»: Իրենց շահերի համար նրանք կարող են ազգեր, պետություններ կործանել և հսկայական տարածություններ ամայացնել: 
  2. Կենսոլորտի ամայացում – Մոլորակի կենսական ռեսուրսները անսպառ չեն, բոլոր մարդիկ չեն որ պահպանում են համակեցության կանոնները՝ անխնա սպառելով ոչ միայն իրենց այլև ուրիշների ռեսուրսները: Քաղաքակիրթ մարդկությունը ինքնակամ հող է նախապատրաստում էկոլոգիական աղետի համար՝ դատարկելով և ոչնչացնելով բնությունը: Նման միջավայրում ապրող մարդկանց մոտ այլակերպվում են գեղագիտական և բարոյական զգացմունքները. «Համընդհանուր հոգևոր կուրությունը գեղեցիկի հանդեպ, որը այդքան արագ գրավել է այժմյան աշխարհը, հոգեկան հիվանդություն է»:
  3. Մրցավազք ինքներս մեզ հետ – Մարդիկ դաժանորեն մրցում են միմյանց հետ, իսկ այդպիսի մրցակցության ճնշման տակ մոռացվում է այն ամենը, ինչը օգտակար է մարդկության համար: Մրցակցության գլխավոր չափանիշը դարձել է փողը, իսկ այն շատ ունենալու կուրացնող ծարավը և շտապողականությունը, չունենալու վախը հյուծել է, հյուծում է և կհյուծի միլիոնների… 
  4. Զգացմունքների «ջերմային» մահ- Մարդու համար բնական է դարձել՝ ձգտել հաճույքների և խուսափել տհաճություններից: Մարդիկ կորցրել են աշխատելու և խոչընդոտներ հաղթահարելու ունակությունը՝ դառնալով անսկզբունքային, անաշխատասեր… «միանման» լինելու ձգտմամբ չեն ուզում «Ճանաչիր ինքդ քեզ» սկզբունքի հիման վրա ինքնակատարելագործվել….: Միանմանության ձգտումը հանգեցրել է մահացու ձանձրույթի, որի հաղթահարման համար ոչ թե աշխատում են լռության մեջ, այլ աղմուկ են «պաշտում»՝ օգտագործելով գերհզոր գրգռիչներ: Այդպիսի մարդկանց համար ցանկացած երևույթ՝ լինի դա «սիրած էակը, ընկերը կամ հայրենիքը», շատ շուտ արժեքազրկվում է:
  5. Գենետիկ այլասեռում- Կ. Լորենցը համոզված էր, որ բնավորության մանկական գծերը մարդուց անբաժանելի են, եթե նրա մոտ չեն դաստիարակվել սոցիալական վարքագծի որոշակի նորմեր՝ հիմնված պատասխանատվության, բարոյականության և հումանիզմի վրա: Որպես օրինակ է բերված թուլամիտ երիտասարդի պատմությունը. նա սպանեց իրեն մերժած տատիկին և վերցրեց փող՝ նամականիշի և կինոյի համար: Ըստ Կ. Լորենցի հասարակության մեջ պատմության հոլովույթում ձևավորված «բարոյական վարքագծի» անտեսումը զարգացնում է թշնամանք լավի և բարոյականության հանդեպ:
  6. Խզումն ավանդույթների հետ – Կ. Լորենցը ավանդույթների անտեսումը համարում է մահասփյուռ մեղք, քանի որ այն տանում է սերունդների միջև ծավալվող աճող և տևական կոնֆլիկտի: Առաջացել է մի իրավիճակ, որտեղ երիտասարդները հիմնականում ատելությամբ են հագեցած իրենց ծնողների և նրանց հայացքների հանդեպ: Այստեղից էլ քայքայվում է ընտանիքը, նվազում է պատասխանատվությունը…
  7. Ինդոկտրինացիա (որոշակի գաղափարի (քաղաքական, կրոնական և այլ) նպատակաուղղված տարածում կամ յուրացում) – «Այժմյան մարդկությունը հեռացել է բնությունից, այն հավատում է միայն կոմերցիոն արժեքներին, զգացմունքորեն աղքատ է և կորցրել է կապը մշակութային սովորույթների հետ», – փաստում է Կ.Լորենցը: Ինդոկտրինացված մարդկությունը պաշտպանում է չապացուցված տեսակետ, չի ընդունում ոչ մի տրամաբանական փաստարկ… մարդիկ լինելով շահամոլ և ծույլ՝ օբյեկտիվորեն չեն վերլուծում իրենց ինֆորմացիան: Կորցնելով երևույթները կապի մեջ տեսնելու հնարավորությունը նրանք ինքնակամ ենթարկվում են մանիպուլյացիայի և օտարվում իրականությունից: Ըստ Կ.Լորենցի մահասփյուռ մեղք է մեխանիկորեն ընդունել արդի գիտության ընդգծված կոմերցիոն ուղղվածությունը, որը հիմնված է արագ փող վաստակելու հեռնկարի և ոչ թե արմատական ակադեմիական հետազոտությունների արժևորման վրա: 
  8. Միջուկային սպառազինություն – «Մեծագույն վնասը, որը տալիս է միջուկային զենքը մարդկությանը» այն է, որ ստեղծելով ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ տրամադրվածություն՝ շատերին կամ ագրեսիվ է դարձնում, կամ անտարբեր… Այս պարագայում ՏԵՍԱԿԸ իր ինքնության ապահովման համար, «քաղաքակրթվածների» նկատմամբ, դառնում է կամ ագրեսիվ, կամ դյուրահավատ: Երկու դեպքում էլ անորոշություն և քաոս է արտադրվում: Ակնհայտ է, որ աշխարհը կգոյատևի միայն մի պայմանով՝ Տեսակները պետք է շահագրգռված լինեն պաշտպանել իրենք իրենց… իսկ «քաղաքակրթվածները» հասկանան՝ Տեսակը իրավունք չունի ոչնչացնել Տեսակին, դրանով իրենք ինքնասպանություն են գործում….

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ