07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իշխանությունն ասում է՝ դա իմ վարչապետն է

՛՛Քանի դեռ նոր քաղաքական ուժ ի հայտ չի եկել, իրավիճակը նույնը կմնա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հետևաբար քաղաքագետը հավանական չի համարում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը քաղաքական լուրջ փոփոխությունների կարող է բերել.

 ՛՛ Ինչ տարբերություն, թե ինչ էր ուզում ասել Քոչարյանը: Նա նախկին նախագահ է, բոլոր երկրներում էլ  ընդունված է, որ նախկին նախագահները երբեմն-երբեմն գնահատականներ են տալիս ու ասում՝ երբ ես էի իշխանության, այսպես էր կամ այնպես: Ես չեմ կարող ասել, թե ինչ-որ լուրջ բան է եղել: Քոչարյանն առաջին անգամ չէ, որ հարցազրույց է տալիս, և առաջին անգամ չէ, որ անցյալի քաղաքական գործիչներն ասում են, որ իրենց ժամանակ ավելի լավ էր, քան հիմա՛՛,-կարծում է Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ սպառիչ էր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա պատասխանը Քոչարյանին: ՛՛Իշխանությունն ասում է՝ դա իմ վարչապետն է՛՛,-Շարմազանովի ելույթի մասին նման հետևություն է արել քաղաքագետը:

՛՛Հանրապետականին ոչ մի վտանգ չկա, քաղաքական լուրջ փոփոխությունները հարցազրույցով չեն լինում՛՛,-եզրափակեց Իսկանդարյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ