26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր. Ն. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար կանխատեսելի էր այն սցենարը, որ հիմա է լինելու, այսինքն, որ Սահմանադրությունը փոխվեց, որ երկարացվի Սերժ Սարգսյանի իշխանությունը: «Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի, հիմա էլ եմ նույնը ասում: Սերժ Սարգսյանի վերարտադրության խնդիրը կա, ասել եմ դա 2015-ին, բայց ասել եմ, որ այդ խնդիրը լուծվելու է 2018 թվականի ապրիլին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2014 թ-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն հիմա հակառակն է անում: 

Հարցին, թե «Սասնա ծռերի» հետ կապված դեպքերի ժամանակ Փաշինյանը խոսում էր նախագահի հրաժարականի պահանջի մասին, ինչու հիմա, երբ արդեն խորհրդարանում են, չեն դնում այդ պահանջը, «Ելք» խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Այս պահին թիվ մեկ քաղաքական խնդիրը այդ վերատադրությունը թույլ չտալն է: Ես այդ հրաժարականի պահանջն ունեմ ամեն օր՝ որպես քաղաքական գործիչ ու ՀՀ քաղաքացի, բայց, ցավոք սրտի, խնդիրը դրա իրականացման մեջ է: Ես նաև նախկինում հանրությանը լուծման ձև եմ առարկել, ասել եմ, որ կա այսպիսի խնդիր, ասել եմ, որ դա կարող է լինել միայն կամարտահայտությամբ, հիմա եկեք, կազմակերպենք կամարտահայտում: Երբ ՀՀ քաղաքացիներն այդ կամքը կարտահայտեն, ես ի կատար ածելու երաշխավոր եմ համարում ինձ՝ որպես քաղաքական գործիչ»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 2016 թ-ի ամռանը կար այդ շանսը, սակայն «Սասնա ծռերի»  գործընկերները հրաժարվեցին այդ պահանջից: «Ցանկացած պահի, եթե հնարավոր կլինի նման ևս մեկ «հարցում» կազմակերպել, մենք կմտածենք այդ մասին: Ցավոք, «Ելք» խմբակցության մանդատի շրջանակն այնպիսին չէ, որ մենք կարողանանք այդ խնդիրն առանց լրացուցիչ պրոցեդուրաների լուծել»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու վերցրին մանդատները, նա ասաց. «Մանդատները վերցրել ենք, որպեսզի հնարավորության դեպքում ընդլայնենք դրանք ու օգտագործենք»:

Մեկ այլ հարցի, թե երբ ասվում է, որ սուպերվարչապետական համակարգը լուրջ սրացումների կարող է բերել, ինչ նկատի ունի, արդյոք կա այդ սրացման հիմք, նա արձագանքեց. «Դա հարցերի հարցն է, ես ասել եմ, որ այդ հարցն իր մեջ ներքաղաքական իրավիճակի լարման պոտենցիալ է պարունակում, և Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ մեր երկխոսության շեշտադրումն այն է  եղել, որ եկեք, արձանագրենք, որ ապրիլի 9-31-ը հանրապետության նախագահը լինելու է Արմեն Սարգսյանը, կառավարությունը լինելու է հրաժարականի մեջ, և Սերժ Սարգսյանը լինելու է Բաղրամյան 26-ից հեռացած, լինելու է ՀՀԿ նախագահը:

Ենթադրենք, որ այդ ժամանակ օրինակ՝ ՀՀ 100 հազարավոր քաղաքացիներ պայքարում են Հայաստանի ադրբեջանացման՝ ի դեմս Սերժ Սարգսյանի վերարտադրության, գործող նախագահի կարգավիճակը, դիրքորոշումներն այս իրավիճակում շատ կարևոր կարող են լինել:

Մենք Արմեն Սարգսյանի ուշադրությունը հրավիրել ենք սրա վրա, նաև հրավիրել ենք այն փաստի վրա, որ Սերժ Սարգայանն  այս հայտարարությունը արել է: Ես այդ հարցը կտամ դռնբաց նիստում, ինքը կպատասխանի, և եթե հրապարակային ու ոչ հրապարակային պատասխանների միջև տարբերություն լինի, ես ձեզ տեղյակ կպահեմ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ