15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վա՞խ կա քաղաքական ուժերից. հասարակությունը չի վստահում

՛՛Ամսի 18-ի հանրահավաքը մեծ իրադարձություն ու կարևոր շրջափուլ է, այստեղ հարցականները մնում են ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի հետ: Դժվար է  ասել, թե ինչու են նրանք մասնակցում, ու ինչն էր խանգարում մինչ այդ նման ակտիվություն ցուցաբերելու՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում ասաց ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նշենք, որ հունվարի 18-ին ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաք է կայանալու, որին մասնակցելու են նաև ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը:

Ըստ Մեհրաբյանի՝ եթե քաղաքական այդ ուժերն իրենց ընտրազանգվածներով դուրս գան հրապարակ, ապա դա գովելի կլինի: Սակայն միաժամանակ նա նկատեց. ՛՛Պառալամենտական ուժերը խիստ  խայտաբղետ են, հաճախ իշխանության հետ հակահասարակական կոմպրոմիսների են գնացել:

Նրանց միավորումը մեզ առանձնակի հրճվանք, չէի ուզենա, որ պատճառեր, սա կարևոր է, բայց այնուամենայնիվ քաղաքացիական հասարակությունն իր վերապահումը պետք է ունենա դրա նկատմամբ՛՛:

 Հարցին, թե այսինքն՝ վախ կա, որ քաղաքական ուժերը կարող են այս նախաձեռնությունն ու քաղաքացիական հասարակությանը օգտագործել իրենց ինչ-ինչ նպատակների համար, Մեհրաբյանը պատասխանեց. ՛՛Անշուշտ, նման մտահոգության համար լուրջ հիմքեր կան, այդ մտահոգությունները հանելու համար որևէ քայլեր ես վերջին օրերին չտեսա՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ