22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ իմ աչքի տակն է կապույտ, ոչ Ստյոպա Սաֆարյանինը. Արմենը ծեծե՞լ է Ստյոպային

“Ժառանգության”  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի միջև տեղի ունեցած ձեռնամարտի մասին խոսակցությունները չեն դադարում, թեեւ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ կուսակցական վերջին հավաքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ՛՛մուշտի՛՛ է տվել Ստյոպա Սաֆարյանին:

Համենայնդեպս դրանք Henaran.am-ի հետ ցրույցում հերքեց Արմեն Մարտիրոսյանը.”Ես և Ստյոպա Սաֆարյանը կարծես թե ամբողջ օրը հասարակության աչքի առաջ ենք և ոչ իմ աչքի տակն է կապույտ, ոչ Ստյոպա Սաֆարյանինը”:

Արմեն Մարտիրոսյանն այլ մեկնաբանություն չունի. ”Ինչ-որ խոշորացույցի տակ փորձում են անընդհատ “Ժառանգության”- ը նայել, ինչ-որ բաներ այլ լույսի տակ ներկայացնելով: Դա արդեն պարզ ու հասկանալի է”,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ