Հունվարի 18-ի հանրահավաքը մայդան կդառնա՞
Հունվարի 18-ին Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ կայանալիք հանրավաքի նախաձեռնողն ի սկզբանե եղել են համակարգի դեմ պայքարող նախաձեռնության անդամները: Ապա նախաձեռնության որոշմանը դրական են արտահայտվել նաև խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը:
Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում այս հանրահավաքի մասին խոսեցին ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և ՛՛Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:
Վերջինս նկատեց, որ ՍԴ դիմել են պատգամավորները և հենց սա է պատճառը, որ իրենք կարևորում եմ նրանց մասնակցությունը: ՛՛Էական կողմն այն է, որ կա նախաձեռնություն, որ պայքարում է այս հարցի դեմ, նախաձեռնությունն առաջարկել է անել հանրհավաք, իսկ քաղաքական ուժերի մասնակցությունն ավելացնում է խնդրին այն աղը, որ կօգնի խնդիրը վիճարկել այլ ատյաններում, որ տվյալ դեպքում ՍԴ-ն է: Քաղաքացիները հետևելու են, որպեսզի քաղաքական ուժերն անեն այն ամենն, ինչ կարող են անել՛՛,-ընդգծեց Խաժակյանը: Վերջինս հավելեց, որ կա միավորում, որն այս պահին չի ճանաչում կուսակցական գաղափարախոսություն:
Ռուբեն Մեհրաբյանը հռետորական հարց ուղղեց կառավարությանը. ՛՛Ով է ձեզ թույլ տվել քաղաքացու վրա հինգ տոկս հակ դնել՛՛: Ապա խոսելով այս նախաձեռնության մասին՝ ասաց, որ քաղաքական պրոցեսները, որտեղ չկան քաղաքացիներ, վերածվում են քաղաքական խաղերի, ամեն մեկը մտահոգվում է իր շահերով և անկայուն շարժում է դառնում, որը ոչ մի տեղ չի տանում:
Մեհրաբյանը չի կարծում, որ այդ հանրահավաքը կբերի մայդանի, սակայն նկատեց, որ հայ ժողովուրդը մայդանի ընդունակ է: