27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրի Վարդանյանը ոչ մի անգամ չի այցելել որդուն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը դիմել էր դատարանին խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար: Սակայն ինչպես Henaran.am-ին փոխանցեց փաստաբանը, իրենց միջնորդությունը մերժվել է: Դավիթ Վարդանյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված: 

Ըստ փաստաբանի` նախաքննությունը հավանաբար այս ամսվա վերջին կուղարկվի կավարտվի ու գործը կուղարկվի դատարան:

Ի դեպ, Վահան Հայրապետյանը նշեց նաև, որ նախարարը մինչ այժմ ոչ մի անգամ չի այցելել որդուն:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար կալանավորվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: 

Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):

Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես  կարևոր գործերի քննության վարչության վարույթ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ