Ի՞նչու Ծառուկյանի նկարը. Հայկական ժամանակ
Երեկ էլեկտրոնային կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ օրերս ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի գրուպ” կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը։ Ըստ այդ տեղեկատվության՝ նա օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, որն այն իր հետ պետք է երկրից դուրս հաներ, բայց ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Առուստամյանին։
Որոշ բարձրաստիճան անձանց միջնորդությամբ, սակայն, Սեդրակ Առուստամյաննն անմիջապես էլ ազատ է արձակվել: Երեկ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում նա պարբերաբար ծիծաղելով հերքում էր տեղեկությունը:
Դա լրիվ անհեթեթություն է։
-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նման լուրերի տարածումը։
-Չգիտեմ, դե որ տենց էր թող իմ նկարը դնեին, ինչո՞ւ էին Ծառուկյանի նկարը դնում։ Ձեզ պարզ չի՞, որ Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել։
-Բայց նպատակը ո՞րն էր։
-Չգիտեմ, իրականում չգիտեմ։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: