26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սենց խելոք ղեկավար չենք կարող ճարել. գեներալը բացում է փակագծերը

«Ղալաթ կանի, կգա Ալիևը: Միշտ էլ ասել է, որ գալու է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրեն Սարոյանը՝ խոսելով Ադրբեջանի  նախագահի հայտարարությունների մասին, թե Երևանում թեյ են խմելու: Սարոյանը նշեց, որ թուրքի հետ բանակցություններ անել հնարավոր չէ: «Թուրքը մնում է թուրք, Սերժ Սարգսյանն էլ է այդպես ասում»:

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա Սարոյանը նորմալ է համարում, որ նախագահն այնտեղ ընդգրկված չլինի, նաև Ազգային ժողովի նախագահը: «Սուտի մուտիլովկեք են: Հիմա վարչապետն իր վրա է վերցնում անվտանգությունը»:

Իսկ հարցին, թե կողմ կլինի, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել երկիրը ապրիլից հետո ևս, նա պատասխանեց «Վատ կլինի՞, մեզ տենց բախտ կլինի՞, վատ է ղեկավարո՞ւմ երկիրը: Սենց խելոք ղեկավար չենք կարող ճարել, երկրի անվտանգության մասին մտածող, ժողովրդի մասին մտածող»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ