07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքն ընդունվեց

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության: <Ծառուկյան> խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի պատասխանատուները չկարողացան նորմալ հիմնավորում բերել, թե ինչու պիտի արգելվի կամ ինչու մինչև ապրիլի 1-ը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ այս բոլոր հարցերին երեկ հարակից ու հիմնական զեկուցողները պատասխան տվել են: 

Ելքից Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ սրանով նպաստում ենք, որ ավելի հին մեքենաներ մտնեն Հայաստան, որը էկոլոգիապես մաքուր չեն:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 63 կողմ, 34 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ