26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը պիտի հաղթի նախագահին. Հրապարակ

ՀՀԿ-ում այն կարծիքին են, որ խորհրդարանում ապագա վարչապետը պետք է ընտրվի ավելի «շենշող» ձայներով, քան նախագահը: «Նախագահն առաջին փուլում ընտրվում է ¾ , ասել է` 79 ձայնով, Սահմանադրության 149-րդ հոդվածն էլ ամրագրում է, որ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ասել է թե` 53 ձայնով»,- ասաց ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Գ. Ծառուկյանն ասել է, որ եթե նախագահին «այո» ասեն, ողջ դաշինքով են ասելու, ինչն էլ նշանակում է, որ անկուսակցական նախագահն ստանալու է շատ ավելի, քան անհրաժեշտ է՝ 79 ձայնից ավելի․ դա նժդեհականներիդ չի՞ վիրավորում։ «Ինստիտուցիոնալ առումով երկու պաշտոնների շեմը պատահական չէ ընտրված. շատ ու քչի խնդիր չկա՝ նախագահը ներկայացուցչական պաշտոն է, քաղաքական ուժը պատասխանատու է նրա համար, բայց նա պետության գլուխն է, նախագահը` բոլորի, դրա համար շեմը բարձր է։

Վարչապետը թիմի, իշխող ուժի ներկայացուցիչն է, դրա համար փոքր շեմ է նախատեսված: Ինքս առավել քան վստահ եմ, որ վարչապետի շուրջ շատ ավելի մեծ կոնսոլիդացիա կլինի, քան նախագահի, մանավանդ՝ եթե այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը, չնայած կանխավ չեմ կարող ասել, թե ով կլինի»: Իսկ հնարավո՞ր է, որ հենց այդ «պատճառով» նախագահն առաջին փուլով չանցնի: «Հնարավորի մասին հարցերն իմ ժանրում չեն»,- ասաց նախկին դատախազը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ