19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Անսպասելի կյանքից հեռացավ անվանի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը:

Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը:

Որպես տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ՝ Արամ Ղարաբեկյանը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում նախաձեռնեց ու իրականացրեց մշակութային այնպիսի նախագծեր, որոնք նպաստեցին հայ երաժշտության, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Իմ և հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: 

 

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ